Բաղադրիչներ
1. Թթվասեր – 200 մլ
2. Ազնվամորու կամ մեկ այլ տեսակի ժելե՝ նախատեսված 400 մլ ջրի համար
3. Ջուր – 150 մլ
4. Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Ժելեն լուծել եռացրած ջրի մեջ և մի փոքր սառեցնել:
2. Հարել հարիչով, ավելացնել թթվասերը՝ չդադարեցնելով խառնելը. պետք է առաջանան շատ պղպջակներ:
3. Հետո ըստ ճաշակի ավելացնել շաքարի փոշին:
4. Աղանդերը տեղափոխել մատուցվող ափսեի մեջ և դնել սառնարանը՝ մինչև պնդանալը
Աղբյուրը՝ 168.am