Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիները․
- Աղացած տավարի միս 700 գ,
- Սոխ 2 հատ,
- Լոլիկ 200 գր,
- Սխտոր 5 ատամ,
- Տոմատի սոուս 2 ճ․գ․,
- Թթվասեր 200 գ,
- Պապրիկա 1 թ․ գ․,
- Աղ՝ ըստ ճաշակի,
- Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի,
- Կոշտ պանիր` ըստ ճաշակի,
- Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի,
- Սամիթ 2 ճ․գ․։
Պատրաստումը․
- Սխտորը, լոլիկը և սոխը մանրացրեք մսաղացով կամ բլենդերի մեջ: Ստացված բուսական զանգվածը խառնեք աղացած մսով, աղով և պղպեղով:
- Կտրեք կաղամբը, համեմեք աղով, ավելացրեք պապրիկան և ճզմեք ձեռքերով: Պետք է թողնեք, որ հյութը հոսի և մի փոքր փափկի:
- Ձևամանը յուղապատեք: Տեղադրեք կաղամբի կեսը, վերևից լցրեք աղացած միսը, ապա մյուս կեսը: Դրանից հետո թթվասերը խառնեք տոմատի մածուկի, սամիթի հետ և լցրեք մնացած բղադրիչների վրա:
- Պատրաստեք ուտեստը մեկ ժամ, նախապես տաքացրած ջեռոցում 190 աստիճանի տակ: Եփելուց 10 րոպե առաջ շաղ տվեք պանիրը: Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն
(Visited 35 times, 1 visits today)