Մի քանի պարզ բաղադրիչներ և անչափ համեղ աղցանը պատրաստ կլինի․ Այս հետաքրքիր աղցանն աննկատ չի մնա հյուրերի կողմից

Աղցանը ցանկացած տոնի անփոխարինելի մասն է։ Եվ չնայած սեղանին ավելի ու ավելի հաճախ ենք հանդիպում կանաչեղենի և բանջարեղենի պարզ աղցաններ՝ ամենապարզ սոուսով, այնուամենայնիվ, շատերը սիրում են նաև մայոնեզով աղցաններ։ Աղցանը հատկապես համեղ կլինի, եթե օգտագործեք տնական մայոնեզ, որն ավելի համեղ է և առողջարար, քան խանութից գնվածը։

Չնայած ապրանքների պարզությանը և մատչելիությանը, աղցանը համով հետաքրքիր է դառնում՝ շնորհիվ բաղադրիչների հիանալի համադրության։ Ծովախեցգետնի ձողիկները, բուրավետ սոխը և աղցանի այլ բաղադրիչները, որոնք դասավորվում են շերտերով, ներդաշնակորեն համակցվում են միմյանց հետ, իսկ օրիգինալ դիզայնը, անկասկած, կզարմացնի և կուրախացնի Ձեր հյուրերին:

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Ծովախեցգետնի ձողիկներ 200 գ
  • Լոլիկ 3-4 հատ
  • Քաղցր պղպեղ 2 հատ
  • Սոխ 80-90 գ
  • Ձու 4 հատ
  • Պանիր 150 գ

Սոուսի համար․

  • Մայոնեզ 150 գ
  • Թթվասեր 3 ճ.գ.
  • Մանանեխ 1 ճ.գ
  • Սամիթ

Պատրաստման եղանակը․

Ձուն, քաղցր բուլղարական պղպեղը, ծովախեցգետնի ձողիկները կտրատեք փոքր խորանարդիկներով՝ ։ Լոլիկի միջից հանեք միջուկը, ապա կտրատեք խորանարդիկներով։ Թարմ սոխն ու սամիթը մանր կտրատեք։

Այժմ սոուսի հերթն է։ Խառնեք մայոնեզը, թթվասերը և մի քիչ մանանեխը, ավելացրեք սամիթ և լավ խառնեք։ Մնում է շերտերով դասավորել աղցանը: Բացի այդ, աղցանը գեղեցիկ տեսք կունենա նաև ապակե ձևամանի մեջ, եթե այն դասավորված լինի շերտերով: Առաջին շերտով դրեք ծովախեցգետնի ձողիկները և դրա վրա քսեք սոուսը։

Հետո սոխի շերտ, պղպեղի ապա սոուսի ևս մեկ շերտ։ Հաջորդ շերտը ձուն է, սոուսը, լոլիկը, իսկ վերջնական շերտը կլինի պանիրը։ Մնացած սոուսը քսեք պանրի վրա և զարդարեք աղցանը (այստեղ ամեն ինչ Ձեր ցանկությամբ է)։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 315 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: