Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Ծովախեցգետնի ձողիկներ 200 գ
- լոլիկ 3-4 հատ
- քաղցր պղպեղ 2 հատ
- սոխ 80-90 գ
- ձու 4 հատ
- պանիր 150 գ
Սոուսի համար․
- մայոնեզ 150 գ
- թթվասեր 3 ճ.գ.
- մանանեխ 1 ճ.գ
- սամիթ։
Պատրաստման եղանակը․
Բոլոր բաղադրիչները կտրատեք փոքր խորանարդիկներով՝ ձու, քաղցր բուլղարական պղպեղ, ծովախեցգետնի ձողիկներ։ Հանեք լոլիկի միջուկը և կտրատեք խորանարդաձև։ Թարմ սոխն ու սամիթն ավելի մանր կտրատեք։
Սոուսի պատրաստումը․ Խառնեք մայոնեզը, թթվասերը և մի քիչ մանանեխը, ավելացրեք սամիթ և լավ խառնեք։ Մնում է հավաքել աղցանը: Աղցանին ավելի ներկայանալի և տոնական տեսք հաղորդելու համար ես օղակ կօգտագորժեմ։ Բայց աղցանը գեղեցիկ տեսք կունենա նաև ապակե ամանի մեջ: Առաջին շերտ՝ ծովախեցգետնի ձողիկները, ապա սոուս։
Երկրորդ շերտում սոխի մի շերտն է, ապա պղպեղը և սոուսի շերտը։ Հաջորդը ձուն, սոուսը, լոլիկը, իսկ վերջնական շերտը կլինի պանիրը։ Մնացած սոուսը քսում եմ վերջին շերտի վրա և զարդարում աղցանը, այստեղ ամեն ինչ Ձեր ցանկությամբ է։ Զգուշորեն հեռացրեք օղակը և մատուցեք։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն