Մինի խորոված փայտիկների վրա

Ինչպե՞ս պատրաստել մինի խորոված փայտիկների վրա

Մինի խորոված հիշեցնող այս ուտեստը պատրաստելու համար կտրատում եք սոխը, լցնում աղացած մսի մեջ, ավելացնում սոյայի սոուսը, պղպեղը, ճզմած սխտորը, լավ խառնում և տեղափոխում սառնարան 30 րոպեով:

Այնուհետև մսից ձևավորում ենք 20 հատ կոլոլակ: Բացում ենք պատարստի շերտավոր խմորը ուղղանկյունաձև, կտրատում 5 հատ ժապավենի:

Երկար փայտե ձողիկի վրա (որը նախապես թրջում ենք) շարունակական ձևով անցկացնում ենք 1 կոլոլակ, ապա պտտելով անցկացնում խմորից ժապավենը: Նույնը կատարում ենք մնացած կոլոլակների հետ: Ամեն փայտիկի վրա անցկացնում ենք 4 հատ կոլոլակ:

Խմորի երևացող հատվածների վրա քսում ենք հարված դեղնուց: Եփում ենք ջեռոցում 30-40 րոպե 180 աստիճանում բուսայուղով պատված տապակի մեջ:

Պատրաստի ուտեստը տեղավորում ենք հազարի թերթերով պատված ափսեի մեջ և մատուցում:
Մսով և շերտավոր խմորով պատրաստված օրիգինալ ուտեստ, որն իր տեսքով ավելի շատ հիշեցնում է մինի խորոված:

Ձեզ անհրաժեշտ են հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մինի խորոված փայտիկների վրա

տավարի միս  տավարի միս 500 գրամ

չոր լավաշ  չոր լավաշ 500 գրամ

սոյայի սոուս  սոյայի սոուս 3 ճաշի գդալ

սև պղպեղ  սև պղպեղ

սոխ  սոխ 1 գլուխ

սխտոր  սխտոր 2 պճեղ

ձու  ձու 1 հատ

հազարի տերևներ  հազարի տերևներ 0.030 ցողուն

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: