Մանդարինով անչափ համեղ և անուշաբույր կարկանդակ՝ Ձեր Ամանորյա սեղանի համար. Շատ պարզ, բայց հետաքրքիր բաղադրատոմս

Այսօր Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մանդարինով կարկանդակի հետաքրքիր բաղադրատոմս, որն ամենից հաճախ պատրաստում եմ ձմեռային եղանակներին։ Կարկանդակի պատրաստումը շատ պարզ է, իսկ բաղադրիչները՝ ամենամատչելին։ Այն ստացվում է շատ բուրավետ, նուրբ, հյութալի, մանդարինի վառ հարուստ համով:

Կարկանդակի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Մանդարին — 2-3 հատ
  • Ձու — 2 հատ
  • Ալյուր — 150-160 գ.
  • Շաքարավազ — 100-120 գ.
  • Թթվասեր — 70 գ (3-4 ճ․գ․)
  • Փափուկ կարագ — 100 գ
  • Մանրաձավար — 20 գ
  • Փխրեցուցիչ — 1 թ․գ․
  • Ջնարակի համար՝ 2-3 թ․գ․ մանդարինի հյութ + 5-6 թեյի գդալ շաքարի փոշի։

Կարկանդակի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Ստացվում է անչափ համեղ ու ախորժելի և իդեալական կլինի մեկ բաժակ անուշաբույր թեյի հետ։ Փորձեք ինքներդ և համոզվեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: