Ճակնդեղով անչափ համեղ և հետաքրքիր աղցանի բաղադրատոմս, որը դուր կգա ընտանիքի բոլոր անդամներին

Այս համեղ աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Բազուկ
  • Ընկույզ
  • Սխտոր 1 փոքր գլուխ
  • Մայոնեզ 3 ճաշի գդալ
  • Թթվասեր 3 ճաշի գդալ
  • Մանանեխ 1 թ.գ
  • Սեղանի ծովաբողկ — 1 ճ.գ կամ մի փոքր ավելի
  • Աղ, շաքարավազ, համեմունքներ ըստ ճաշակի:

Բազուկով աղցանի պատրաստումը․

Նախ եփեք ճակնդեղը կամ խորովեք ջեռոցում, ապա կտրատեք խորանարդաձև կամ անցկացրեք քերիչով։ Սխտորը ճզմեք կամ մանր կտրատեք։  Ընկույզը մանրացրեք՝ ըստ ճաշակի։ Ես սիրում եմ հին մեթոդով մսաղացի միջով անցկացնել կամ սրճաղացով մանրացնել: Առանձին խառնեք թթվասերը, մանանեխը, մեկ թեյի գդալ սեղանի ծովաբողկը, աղը, շաքարավազը, սխտորն ու ընկույզը։

Ի դեպ, լավ համադրությունը թթվասերի + մայոնեզի խառնուրդը. չգիտես ինչու, դրանք լավ համադրվում են աղցանների մեջ: Ցանկության դեպքում ավելացրեք մի քիչ սև պղպեղ և աղացած համեմ ու խառնեք։ Սոուսը լցրեք կտրատած ճակնդեղի վրա և լավ խառնեք։ Մատուցելուց առաջ թողնեք սառնարանում գոնե 10-15 րոպեով: Բարի ապորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: