Հրեական պելմենի․ Համեղ ուտեստ՝ Ձեր ընտանիքի անդամների համար

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևալ բաղադրիչները․

  • Հավի բուդ — 1 հատ
  • Ձու — 2 հատ
  • Սոխ — 220 գ
  • Բուսական յուղ — 20 մլ
  • Ալյուր — 250 գ
  • Ջուր — 110 մլ
  • Աղ խմորի համար — 2 գ
  • Գազար — 60 գ
  • Աղ, պղպեղ, կանաչիներ։

Պատրաստման եղանակը․

Հավի միսը լցրեք կաթսայի մեջ՝ սոխի և գազարի հետ միասին և ավելացրեք ջուր։ Եփեք մինչև միսը փափկի, մոտ 45 րոպե։ Արգանակը համեմեք աղով և պղպեղով ըստ ճաշակի:

Պատրաստեք խմորը։ Դեղնուցները հարեք աղ և ջուր ավելացնելով։ Ապա ավելացրեք ալյուրը և հունցեք էլաստիկ խմոր։ Այն պետք է մանրակրկիտ հունցել մոտ 10 րոպե։

Սոխը մանր կտրատեք, տապակեք թավայի մեջ։ Հավի միսն առանձնացրեք ոսկորներից և մանր կտրատեք։ Սոխը խառնեք հավի մսի հետ։ Ավելացրեք աղ, պղպեղ և ձվի սպիտակուց: Խառնեք զանգվածը։ Միջուկը պատրաստ է։

Խմորը բարակ գրտնակեք, ապա դանակով կտրատեք 5 — 6 սմ չափով քառակուսիների, յուրաքանչյուր քառակուսու վրա դրեք միջուկը և փակեք։ Արգանակը եռացրեք։

Պելմենիները լցրեք եռացող արգանակի մեջ և թողեք եփվի մի քանի րոպե։ Լցրեք մատուցման ափսեի մեջ, զարդարեք կանաչիերով և ըստ ցանկութան կարող եք ավելացնել նաև թթվասեր։

Անսովոր ուտեստ՝ Ձեր ամենօրյա սննդակարգը դիվերսիֆիկացնելու համար և կատարյալ է ընտանեկան փոքրիկ տոնակատարություններին կամ ընթրիքի համար: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 25 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: