Հրաշալի խմորեղեն «Սև կախարդանք» սուրճով և կեֆիրով։ Պատրաստվում է շատ արագ և անչափ համեղ է։
Բաղադրիչներ՝
- 1 3/4 բաժակ ալյուր,
- 2 բաժակ շաքար,
- 3/4 բաժակ կակաոյի փոշի,
- 2 թեյի գդալ սոդա,
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
- 1 թեյի գդալ աղ,
- 2 ձու,
- 1 բաժակ լավ եփած սուրճ,
- 1 բաժակ կեֆիր,
- 1/2 բաժակ բուսական յուղ,
- 1 թեյի գդալ վանիլին կամ վանիլային շաքար,
Շոկոլադե գլազուր՝
կարագ — 80 գրամ,
կակաո— 100 գրամ,
շաքարի փոշի — 200 գրամ,
կաթ— 100 մլ․,
վանիլինի փոշի — 1 թեյի գդալ։
Պատրաստումը՝
Խառնեք ամանի մեջ ալյուրը, շաքարը, կակաոն, սոդան, փխրեցուցիչը և աղ, կենտրոնում անցք արեք և լցրեք այնտեղ ձու, սուրճ, կեֆիր, բուսական յուղ և վանիլ։
Հարում ենք մի քանի րոպե միջին արագությամբ։ Խմորը ստացվում է ջրիկ։
Լցնում ենք ֆորմայի մեջ, պատում կարագով և ալյուրով։
Թխում նք 180C աստիճանի տակ 30-40 րոպե։
Թողնել սառի 10 րոպե, իսկ հետո հանել ջեռոցից և թողնել, որ ամբողջովին սառի։
Պատում ենք ցանկացած կրեմով։
Շոկոլադե գլազուրի համար՝
Հալեցնել կարագը, ավելացնել կակա։
Այնուհետև ավելացնել շաքարի փոշի, կաթ և մեկ թեյի գդալ վանիլի փոշի։
Լավ խառնեք, որպեսզի հարթ լինի։
Ավելացրեք ոչ այդքան մեծ քանակությամբ կաթ, եթե գլազուրը խիտ է ստացվել։
Քսում ենք այն խմորեղենի վրա և վերջ շոկոլադե գլազուրով խմորեղենը պատրաստ է։
Դնում ենք 3-4 ժամ սառնարանում։
Բարի ախորժակ։