Հյութեղ և նուրբ հնդկահավի միս՝ սոխով

Բաղադրիչներ

1. Հնդկահավ – 300 գ
2. Խնձոր – 1 հատ
3. Սոխ – 1 գլուխ
4. Սոյայի սոուս – 1 ճ/գ
5. Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
6. Արևածաղկի յուղ – 1 ճ/գ
7. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Հնդկահավը փոքր կտորների բաժանել և դնել սոյայի սոուսի և ձիթապտղի յուղի խառնուրդի մեջ՝ մարինացվի:

2. Խնձորը խորանարդաձև կտրատել, սոխն օղակաձև շերտատել:

3. Սոխը տապակել, մինչև ոսկեգունի:

4. Ավելացնել հնդկահավը՝ մարինադի հետ, մի քանի րոպ տապակել ուժեղ կրակի վրա՝ անընդհատ խառնելով:

5. Կրակն իջեցնել, ավելացնել խնձոր, համեմել աղով և պղպեղով, շոգեխաշել 10 րոպե:

աղբյուր

(Visited 112 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: