Հրաշալի աղցան «Ձմեռային թարմություն» տոնական սեղանի համար: Օրիգինալ գեղեցիկ և շատ համեղ աղցան։ Այս աղցանի բաղադրիչները ամենապարզն են, նման աղցան կարելի է պատրաստել ոչ միայն տոնական, այլ նաև սովորական օրերին։ Աղցանը թեթև է, նուրբ և աներևակայելի համեղ:
Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները
- Եփած գազար 1 հատ
- Ձու 2 հատ
- Չինական կաղամբ 100 գր
- Սամիթ
- Մայոնեզ
- Հավի ֆիլե 100-150 գր
- Թարմ վարունգ 1 հատ
- Պահածոյացված եգիպտացորեն 150 գր
Պատրաստման եղանակը
Ափսեի մեջ դրք խոհարարական օղակ և դրա մեջ արեք մայոնեզի փոքրիկ ցանց։ Նախապես խաշած գազարն անցկացրեք խոշոր քերիչով, լցրեք ափսեի մեջ և վրան մայոնեզի ցանց արեք։ Հավի կրծքամիսը եփեք կամ տապակեք քիչ քանակությամբ բուսայուղի մեջ, ապա մասերի բաժանեք, լցրեք գազարի վրա և նորից մայոնեզի ցանց արեք։
Հաջորդ շերտով պետք է լցնեք պահածոյացված եգիպտացորենը, ապա մայոնեզի ցանց անեք։ Խաշած ձվերն անցկացրեք քերիչով և լցրեք եգիպտացորենի վրա ու նորից մայոնեզի ցանց արեք։ Վարունգը կտրատեք փոքր խորանարդիկներով։
Սամիթը մանր կտրատեք և լցրեք վարունգի վրա ու նորից մայոնեզի ցանց արեք։ Չինական կաղամբը հնարավորինս մանր կտրատեք ու լցրեք վերջնական շերտով։ Օղակը հանեք և զարդարեք եգիպտացորենով։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն