Հետաքրքիր, պարզ և անչափ համեղ աղցան Ձեր տոնական սեղանի համար․ Այս աղցանի համից կշտանալը պարզապես անհնարին կլինի

Իմ ամենասիրելի լոբով աղցանը, որի պատրաստման համար կպահանջվի ընդամենը մի քանի րոպե, բայց կստացվի անչափ համեղ ու հագեցնող։ Պարտադիր չէ օգտագործել պահածոյացվածը, պարզապես կարող եք չոր լոբին արագ եփել։

Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Գազար 1-2 հատ
  • Սոխ 1 հատ
  • Լոբի 400 գ պահածոյացված
  • Մարինացված վարունգ 1-2 հատ
  • Բուսական յուղ
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Պապրիկա 1 թեյի գդալ
  • Խմելի սունելի 0,5 թ.գ
  • Սխտոր 2-5 պճեղ
  • Շաքարավազ մեկ պտղունց։

Պատրաստման եղանակը․

Բուսայուղի մեջ տապակեք մանր կտրատած սոխը մոտ 2 րոպե, ապա դրա մեջ ավելացրեք մի պտղունց շաքարավազը և քերիչով անցկացված գազարը։ Տապակած բանջարեղենին ավելացրեք պապրիկա՝ 0,5 թ.գ․, համեմունքներ ըստ ճաշակի, մեկ պտղունց աղ, լավ խառնեք և թողեք սառչի։

Լոբին լավ լվացեք սառը ջրի տակ, քամեք ավելորդ հեղուկը և լցրեք խոր ամանի մեջ, ապա ավելացրեք տապակված բանջարեղենը և կտրատած թթու վարունգը: Սխտորը ճզմեք կամ մանր կտրատեք, լցրեք մնացած բաղադրիչների վրա և լավ խառնեք։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել մայոնեզ: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 308 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: