Հետաքրքիր կարկանդակ կանաչ սոխով և ձվով։ Ստացվում է անչափ համեղ, իսկ պատրաստման համար շատ ժամանակ չի պահանջվի 

Կարկանդակի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

Խմորի համար

  • Ձու 3 հատ
  • Շաքարավազ 1 ճաշի գդալ
  • Աղ 0,5 ճաշի գդալ
  • Կեֆիր 200 մլ
  • Թթվասեր 100 գ
  • Ալյուր 200 գ
  • Փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Լրացնման համար

  • Մեկ փունջ կանաչ սոխ
  • Կարագ 40-50 գ (հալված)
  • Եփած ձու 5 հատ
  • Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․

Ձվերը կոտրեք խոր ամանի մեջ, ավելացրեք աղ, շաքարավազ և խառնեք, ապա ավելացրեք կեֆիրը, որից հետո թթվասերը։ Թթվասերը, ինչպես կեֆիրը, կարող է լինել ցանկացած յուղայնությամբ։ Առանձին ամանի մեջ ալյուրը խառնեք փխրեցուցիչի հետ, խառնեք և լցրեք ստացված զանգվածի վրա ու խառնեք։

Կարկանդակի խմորը պատրաստ է։ Կարկանդակը կարելի է պատրաստել ցանկացած միջուկով՝ աղացած մսով, սնկով, հավի մսով, շոգեխաշած կաղամբով և այլն։ Ես այսօր կվերցնեմ եփած ձվի և կանաչ սոխի միջուկ։

Միջուկը պատրաստելու համար մանր կտրատած կանաչ սոխը խառնեք հալած կարագի հետ։ Ավելացրեք եփած ձու և աղ։ Թխելու համար նախատեսված ձևամանը յուղեք կարագով (մարգարին) և մի փոքր ալյուր ցանեք։ Խմորի կեսը լցրեք ձևամանի մեջ և դրա վրա լցրեք նախապես պատրաստված լցոնումը:

Հետո ավելացրեք խմորի երկրորդ կեսը։ Դրեք ախապես տաքացված ջեռոցում 180 աստիճանի տակ, մոտ 35-40 րոպեով։ Պատրաստությունը կարելի է ստուգել փայտիկով։ Կարկանդակը ստացվում է գեղեցիկ, շատ համեղ և անուշաբույր։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 94 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: