Հավի մսով սամսա՝ հյութեղ, օդային, ախորժելի կարկանդակների ամենապարզ բաղադարտոմսը

Առաջարկում ենք պատրաստել սամսա՝ շատ համեղ, հյութեղ միջուկով, իսկ խմոր պատրաստելու կարիք չկա։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • հավի կրծքամիս՝ 1 հատ
  • սոխ՝ 1 խոշոր գլուխ
  • քունջութ՝ 4ճ․գ․
  • ձեթ
  • առանց խմորիչի շերտավոր խմոր՝ 2 շերտ
  • համեմունքներ, աղ

Պատրաստման եղանակ․

Առաջին հերթին կտրատել հավի կրծքամիսը և սոխը։

Այնուհետև հավն ու սոխը լցնել քիչ քանակությամբ ձեթով թավայի մեջ։ Համեմել աղով և ցանկացած համեմունքներով, լավ խառնել և տապակել մոտ 15 րոպե։

Շերտավոր խմորի յուրաքանչյուր շերտը գրտնակել ալյուրոտ սեղանի վրա։

Կտրատել խմորը հավասար կտորների, պիտի ստացվի 6-8 կտոր։

Դրանից հետո յուրաքանչյուր քառակուսին գրտնակել, մեջտեղի հատվածում մի քանի գդալ արդեն սառած հավով միջուկ դնել։

Սամսայի եզրերն ամրացնել՝ եռանկյունաձև կարկանդակ ստանալով։

Ջեռոցի տապակին ձեթ քսել, մեջը դնել սամսաները, քունջութ ցանել։ Որպիսի քունջութը չթափվի սամսայի վրայից, դրանց վրա կարող եք հարած ձու կամ ձիթայուղ քսել։

Տապակն ուղարկել մինչև 180 ջերմաստիճան տաքացրած ջեռոցը, թխել 20-30 րոպե։

Բարի ախորժակ։

arajininfo.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: