Այսօր ես ուզում եմ Ձեզ հետ կիսվել սենդվիչների խելահեղ բաղադրատոմսով: Ինչ-որ մեկը կարող է ասել, որ սա աղցան է կամ նախուտեստ, բայց գլխավորն այն է, որ այն շատ համեղ է և պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում։
Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- ձողաձկան լյարդ — 1 բանկա (120 գ)
- ձու — 2 հատ
- կանաչ սոխ
- վերամշակված պանիր — 1 հատ
- սխտոր — 2 պճեղ
- մայոնեզ — 1 ճ.գ.
- բատոն
Պատրաստման եղանակը․
Քամեք ձողաձկան լյարդից յուղը և պատառաքաղով մի փոքր մանրացրեք: Մանր քերիչով անցկացրեք խաշած ձվերը և հալած պանիրը։ Եթե Դուք կտրականապես դեմ եք վերամշակված պանիրին, ապա կարող եք այն չավելացնել.
Կանաչ սոխը կտրատեք և ավելացրեք մնացած ապրանքների վրա։ Այժմ լցրեք մայոնեզ, որպեսզի բոլոր բաղադրիչները իրար միանան, ավելացրեք մեկ պտղունց աղ և լավ խառնեք։ Մայոնեզի փոխարեն կարող եք օգտագործել լյարդի յուղը, բայց համը կլինի բոլորովին ուրիշ։
Պատրաստի զանգվածը քսեք հացի վրա։ Ի դեպ, խորհուրդ եմ տալիս հացը կամ բոքոնը չորացնել թավայի մեջ կամ ջեռոցում, որպեսզի խրթխրթան լինի։ Այսպես շատ ավելի համեղ է ստացվում։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն