Այս շոկոլադե թխվածքաբլիթն անտարբեր չեն թողնի ոչ մեկին, հատկապես՝ քաղցրի սիրահարներին։ Բաղադրիչները բոլորն էլ պարզ են և մատչելի, պատրաստելու համար կարճ ժամանակ է պահանջվում, բայց ստացվում է աներևակայելի համեղ և անուշաբույր։
Եթե դեռ չեք փորձել այս թխվածքաբլիթները, խորհուրդ եմ տալիս անպայման պատրաստել։ Ստացվում է շատ համեղ և իդեալական կլինի մեկ բաժակ անուշաբույր թեյի հետ: Համոզված եմ, որ այն կսիրվի Ձեր և Ձեր ընտանիքի անդամների կողմից:
Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Փափուկ կարագ — 100 գ
- Շաքարավազ — 150-160 գ
- Վանիլին — ըստ ճաշակի
- Ձու — 2 հատ
- Կակաո — 50 գ
- Ալյուր — 150 գ
- Փխրեցուցիչ — 1 թ․գ․
- Շաքարի փոշի։
Թխվածքաբլիթների պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Համոզված ենք, որ Ձեր հյուրերը համից պարզապես չեն կշտանա և կհարցնեն բաղադրատոմսը։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն