Կորեական եղանակով տապակած կարտոֆիլ. Այս ուտեստն անմիջապես կգրավի Ձեզ իր հաճելի համով

Կորեական տապակած կարտոֆիլի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Կես կիլոգրամ կարտոֆիլ
  • Կարագ
  • Կես ճաշի գդալ աղ
  • Մեկ սոխ
  • Քնջութի կամ կտավատի սերմեր — ըստ ցանկության

Կորեական տապակած կարտոֆիլի պատրաստման եղանակը․

Կարտոֆիլը մաքրեք, լվացեք և բարակ օղակներով կտրատեք, այնուհետև հարկավոր է այն կտրատել շատ բարակ երկար շերտերով։ Կարտոֆիլի շերտերը լցրեք մաղի մեջ և լավ լվացեք հոսող սառը ջրի տակ և մոր տասը րոպե թրջեք սառը ջրի մեջ։ Այս կերպ կարտոֆիլից դուրս է գալիս վնասակար օսլա։ Ժամանակն անցնելուց հետո կարտոֆիլը լցրեք մաղի մեջ և թափեք ավելորդ ջուրը: Այնուհետև դրեք չոր սրբիչի վրա, որպեսզի լավ չորանա։

Բուսական յուղը լցրեք տապակի մեջ և լավ տաքացրեք։ Կրակն առավելագույն բարձրացրեք և կարտոֆիլը լցրեք թավայի մեջ՝ ավելացնելով մի քիչ աղ: Կարտոֆիլը տապակեք շատ բարձր կրակի վրա հինգ րոպե՝  անընդհատ խառնելով։ Տապակելու գործընթացում մի քիչ աղ ավելացրեք։ Կլպեք սոխը, լվացեք և կտրատեք բարակ շերտերով։ Տապակած կարտոֆիլը լցրեք խորը ափսեի մեջ, լցրեք մանր կտրատած սոխը և վրան ցանեք քունջութի կամ կտավատի սերմեր և մատուցեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 63 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: