Կոտլետին այս 1 բաղադրիչն ավելացնելով՝ խնայում եմ գումարս, բացի այդ ավելի հյութեղ ու օգտակար է ստացվում

Կոտլետ պատրաստում են գրեթե բոլորի ընատնիքում, թեպետ յուրաքանչյուր տանտիկին ունի իր փոքրիկ գաղտնիքը, որի շնորհիվ ուտեստն ավելի համեղ է ստացվում։

Կիսվում ենք կոտլետի պատրաստման եղանակով, որը, անկասկած, դուր կգա ձեր ընտանիքի անդամներին։ Այսպես կոտլետը ստացվում է սովորականից ավելի հյութեղ, ախորժելի, սննդարար ու օգտակար։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • կաղամբ՝ 500գ
  • աղացած սև պղպեղ, աղ՝ 1թ․գ․
  • աղացած միս՝ 600գ
  • ձու՝ 1 հատ
  • սոխ՝ 2 գլուխ
  • ալյուր՝ 100 գ

Պատրաստման եղանակ․

Շատ մանր կտրատել կաղամբը, մանրացնել նաև սոխը։ Բանջարեղենը լցնել խորը տարայի մեջ ու մանրացնել նաև բլենդերով, որպես պյուրեանման զանգված ստացվի։

Այստեղ ավելացնել աղացած միսն ու ձուն։ Համեմել աղով ու պղպեղով, խառնել՝ մինչ համասեռ խառնուրդ ստանալը։

Ձևավորել կոտլետներ, յուրաքանչյուրը թաթախել ալյուրի մեջ։

Տաքացնել ձեթը, մեջը դնել կոտլետները։ Միջին կրակի վրա տապակել՝ մինչ ոսկեգույն երանգ ստանալը։ Յուրաքանչյուր կողմից տապակել մոտ 2-3 րոպե։

Այնուհետև ջեռոցի տապակի մեջ 3ճ․գ․ ջուր լցնել, դնել կոտլետները։ Ծածկել փայլաթղթով։

Ջեռոցը տաքացնել մինչ 180 ջերմաստիճանի, եփել կոտլետները 15 րոպե։

Խորհուրդ ենք տալիս մատուցել կարտոֆիլի պյուրեի կամ բրինձի հետ։

Բարի ախորժակ։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: