ՇՈԿՈԼԱԴԵ ՏՈՐԹ՝ ԿԵՖԻՐՈՎ․
Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- 250 գ ալյուր
- 3 ճ․գ․ կակաո
- 1 ճ.գ սոդա
- 250 մլ կեֆիր
- 180 գ շաքարավազ
- 80 գ կարագ
- 2 ձու
- Մեկ պտղունց աղ

Կրեմի համար․
- 450 գ թթվասեր 20% յուղայնությամբ
- 80 գ շաքարի փոշի
- 100 գ ընկույզ (կամ նուշ)
- 5 կաթիլ վանիլի էսենցիա

Պատրաստման եղանակը․
Ձուն հարում ենք աղի և շաքարավազի հետ միասին, մինչև լավ փրփուր առաջանա: Միաժամանակ ամբողջ շաքարավազը միանգամից մի թափեք, այլ աստիճանաբար ավելացրեք։ Կեֆիրն ու հալած կարագը լցրեք ձվի ամանի մեջ և խառնեք։
Ապա կակաոն ալյուրի հետ միասին մաղեք զանգվածի մեջ։ Հարելով խմորի չոր բաղադրիչները միացնում ենք հեղուկներին։ Թխելու համար նախատեսված ձևամանի ներքևի մասը ծածկեք յուղաթղթով, ապա խմորը լցրեք դրա մեջ: Թխեք 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ մեկ ժամ։ Ստուգեք պատրաստվածությունը ատամի փայտիկով։

Ապա թողեք թխվածքաբլիթը սառչի։ Այնուհետև կտրեք վերևի մասը և մանրացրեք՝ զարդարելու համար պետք են այդ փշուրները։ Մնացած թխվածքաբլիթը բաժանեք երեք մասի։ Նախապես տապակեք ընկույզը և լավ մանրացրեք։
Թթվասերը հարում ենք շաքարի փոշու և վանիլի էսենցիայի հետ։ Դուք պետք է ստանաք խիտ զանգված։ Լցրեք ընկույզի փշրանքները դրա մեջ և մանրակրկիտ խառնեք։ Հավաքեք տորթը, առատորեն քսելով կրեմը: Այնուհետև շաղ տվեք թխվածքաբլիթի փշրանքները։ Տորթը 2-3 ժամով դրեք սառնարանում, ապա մատուցեք։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն