Համեղ աղցանը պարտադիր չէ, որ թանկարժեք լինի: Այսօր կպատրաստեմ կաղամբով շատ համեղ աղցան՝ հաշված րոպեների ընթացքում։ Անհրաժեշտ են երեք հիմնական բաղադրիչներ և համեղ սոուս։ Եթե դեռ չեք փորձել, խորհուրդ եմ տալիս անպայման պատրաստել:

Անհրաժետ են հետևյալ բաղադրիչները․
- Կաղամբ — 400 գ:
- Վարունգ — 1-2 հատ
- Ձու — 3-4 հատ
- Կանաչիներ (կանաչ սոխ, սամիթ) — 1 փունջ

Սոուսի համար.
- Աղ, պղպեղ, չորացրած սխտոր — ըստ ճաշակի
- Ձիթապտղի յուղ — 2 ճ.գ.
- Թթվասեր — 3 ճ.գ.
- Մանանեխ — 1 թ․գ․
- Կիտրոնի հյութ — 1 ճ.գ.

Պատրաստման եղանակը.
Կաղամբը կտրատեք, սիրում եմ օգտագործել պեկինյան կաղամբ, բայց կարելի է վերցնել նաև սովորական սպիտակ կաղամբ, պարզապես անհրաժետ է տրորել ձեռքերով, որպեսզի ավելի փափուկ լինի։ Կտրատեք վարունգը: Ձվերը կտրատեք՝ երկու դեղնուցները թողնելով սոուսի համար։ Կանաչիները մանր կտրատեք և լցրեք մանրացված բաղադրիչների վրա:

Պատրաստեք սոուսը՝ թթվասերին ավելացրեք դեղնուցները, մանանեխը, աղն ու պղպեղը, չորացրած սխտորը, ձիթապտղի յուղը, կիտրոնի հյութը և լավ խառնեք բլենդեռի օգնությամբ։ Սոուսը լցրեք աղցանի վրա և լավ խառնեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն