Ռուլետի պատրաստման համար անհրաժեշտ են հետևալ բաղադրիչները․
- Կաթնաշոռ 400 գ
- Ձու 3 հատ
- Շաքարավազ 80 գ
- Լավաշ 200 գ

- Վանիլային շաքար 10 գ
- Մանդարիններ 6 հատ
- Մանդարինի կեղև 1 ճ.գ․

Պատրաստման եղանակը․
Կաթնաշոռը, 2 ձուն, շաքարավազը և վանիլային շաքարավազը հարեք այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի:

Կաթնաշոռի զանգվածի մեջ խառնեք մանդարինի կեղևը։ Պատրաստի միջուկը հավասար շերտով քսեք լավաշի վրա։

Մանդարիններն առանձնացրեք շերտերով և դասավորեք կաթնաշոռի միջուկի վրա։ Լավաշը զգուշորեն փաթաթեք ռուլետի պես և դրեք յուղաթղթով պատված ջեռոցի ամանի մեջ։

Մնացած ձուն խառնեք թթվասերի հետ և քսեք ռուլետի վրա։ Թխեք աղանդերը կես ժամ 180 ° C ջերմաստիճանում: Կաթնաշոռով և մանդարինի միջուկով ռուլետը պատրաստ է։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն