Ստացվում է շատ նուրբ ու համեղ ռուլետ, որը բառացիորեն հալվում է բերանում։ Պատրաստման եղանակը շատ պարզ է և հաճելի։ Իդեալական տարբերակ է մեկ բաժակ անուշաբույր թեյի հետ։ Փորձեք ինքներդ և համոզվեք։
Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Կաթնաշոռ — 400 գր
- Պահածոյացված դեղձ — 450 գ
- Ձու — 2 հատ
- Շաքարավազ — 80 գր
- Լավաշ — 200 գ
- Պիստակ
- Ձու — 1 հատ
- Թթվասեր — 2 ճ.գ.
Պատրաստման եղանակը․
Կաթնաշոռի վրա լցրեք երկու ձու, շաքարավազ և հարեք բլենդերով այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Պահածոյացված դեղձը մանր կտրատեք, լցրեք կաթնաշոռային զանգվածի մեջ ու լավ խառնեք։
Կաթնաշոռային այս զանգվածը լցրեք լավաշի վրա և հավասարաչափ տարածեք՝ ազատ թողնելով եզրերը, որպեսզի թխելու ընթացքում այն չբացվի։ Լավաշի եզրերը ծալեք և փաթաթեք ռուլետի պես։ Ձուն և 2 ճաշի գդալ թթվասերը լավ խառնեք և քասեք ռուլետի վրա։
Վրան շաղ տվեք մանրացված պիստակ ու դրեք 180 աստիճանի տակ տաքացրած ջեռոցում մոտ 30 րոպեով։ Թողեք ռուլետը սառչի և կարող եք մատուցել։ Ռուլետը ստացվում է նուրբ և շատ համեղ: Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն