Կաթնային կորժիկներ՝ ընդամենը 20 րոպեում

Կորժիկները պատրաստվում են արագ և հեշտ, ստացվում է համեղ և նուրբ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

ալյուր՝ 400գ

շաքարավազ՝ 200գ

մարգարին՝ 100գ

ձու՝ 1 հատ

կաթ՝ 80մլ

փխրեցուցիչ՝ 10գ

վանիլին՝ 1թ.գ.

Պատրաստման եղանակ.

Փափկած մարգարինը հարել շաքարավազի հետ, ավելացնել ձուն, կաթը, փխրեցուցիչը և վանիլինը: Խառնել, այնուհետև ավելացնել ալյուրը և փոփուկ խմոր հունցել:

Գրտնակել խմորը՝ 6-7մմ հաստությամբ շերտ ստանալով: Կտրել կորժիկներ, դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ և թխել 180 աստիճան տաքացրած ջեռցում՝ 15 րոպե:

Երբ կորժիկները թույլ կարմրեն, նշանակում է, որ պատրաստ են: Ցանկության դեպքում շաքարի փոշի ցանել:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: