Եթե չեք սիրում գործ ունենալ խմորիչով խմորի հետ, ուրեմն չգիտեք այս բաղադրատոմսի մասին:
Այսպես կարող եք պատրաստել խմորն ընդամենը 15 րոպեում: Այն ստացվում է միշտ և բոլորի մոտ: Նաև կա հաճելի բոնուս. այս խմորը չի թթվում, այն մի քանի օր կարելի է պահել սառցարանում:
Անհրաժեշտ բաղադրիչներ
11 գ չոր խմորիչ
500մլ գոլ կաթ
5 բաժակ ալյուր
2 ճ.գ. շաքարավազ
1/2 թ.գ. աղ
2 ճ.գ. ձեթ
Լցնում ենք 4 բաժակ ալյուրը և խմորիչը, հետո քիչ-քիչ ավելացնում ենք գոլ կաթը, ավելացնում ենք աղը, շաքարավազը, ձեթը և խառնում ենք: Մաս-մաս ավելացնում ենք մնացած ալյուրը: Հունցում ենք խմոր:
Խմորը պատրաստ է: Այժմ դրեք այն տոպրակի մեջ և ուղարկեք սառնարանը՝ առնվազն 2 ժամով: Նշված քանակի բաղադրիչներից բավականին շատ խմոր է ստացվում, միջին չափի մոտ 60 կարկանդակ կարող եք պատրաստել: