Խեցգետնի ձողիկներով անչափ համեղ աղցան, ինչպես ռեստորանում՝ առանց եգիպտացորենի և բրնձի․ Պահպանեք բաղադրատոմսը

Այս համեղ աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 1 տուփ ծովախեցգետնի ձողիկներ
  • 250-300 գ պահածոյացված արքայախնձոր
  • 3 ձու
  • 150-200 գ կոշտ պանիր
  • 1-2 ատամ սխտոր
  • Մայոնեզ կամ թթվասեր ըստ ճաշակի
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․

Նախ կտրատեք ծովախեցգետնի ձողիկները և տեղափոխեք խոր ամանի մեջ և դրանց վրա ավելացրեք արքայախնձորի կտորները։  Ձվերը եփեք ժամանակից շուտ, ապա մանր կտրատեք, պանիրն անցկացրեք քերիչով և լցրեք մնացած բաղադրիչների վրա:

Մանրացրեք սխտորը, աղցանը համեմեք մայոնեզով կամ թթվասերով։ Սոուսը կարող եք փոխարինել նաև հունական մածունով։ Ավելացրեք աղ և պղպեղ ըստ ճաշակի և խառնեք: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 30 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: