Լցոնված հավի ազդրեր. Անչափ համեղ ուտեստ, որը կզարդարի Ձեր տնական սեղանը

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 150 գր — շամպինիոն
  • 1 կգ — հավի ոտքեր
  • 1 հատ — գազար
  • 1 հատ — սոխ
  • Աղ և կարմիր պղպեղ` ըստ ճաշակի
  • 50 մլ — բուսական յուղ
  • 100 գր — փափուկ պանիր։

Պատրաստման եղանակը․

  1. Սոխը մանր կտրատեք։
  2. Գազարն անցկացրեք քերիչով։
  3. Լվացեք շամպինիոնները և մանր կտրատեք։
  4. Բուսական յուղով տապակեք գազարը, սոխը և սունկը: Համեմեք մի փոքր աղով: Թողեք սառչի։
  5. Լվացեք հավի ոտերը: Զգուշորեն հանեք մաշկը, հեռացրեք միսը, առանց ոտերի արտաքին շերտը վնասելու։
  6. Միսը մանր կտրատեք։
  7. Խառնեք խաշած բաղադրիչները հավի մսի հետ: Ավելացրեք աղ, պղպեղ
  8. Պատրաստի միջուկը լցոնեք հավի տոտիկների մեջ։ Եզրերն ամրացրեք ատամնափայտիկներով։
  9. Ձևամանը յուղեք բուսական յուղով և դասավորեք տոտիկները: Շաղ տվեք պապրիկա և դրեք նախապես տաքացված ջեռցում 180 աստիճանի տակ 40 րոպեով։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 25 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: