Վրացական խոհանոցից չախոբիլին շատ համեղ և հեշտ պատրաստվող ուտեստ է: Հավը շոգեխաշած` սոխով և լոլիկով, կանաչիով և սխտորով. ստացվում է հյութեղ և բուրավետ, սոուսն էլ անմահական համ ունի։
Գոյություն ունեն այս ուտեստի շատ տարբերսկներ, որոնցից մեկը կներկայացնենք այսօր:
Պատրաստման եղանակը․
Հավն աղ ու բիբար անել, սոխը կտրատել քառակուսիներով, լոլիկը՝ մանր խորանարդիկներով։ Հավի բդերը երկու կողմից տապակել կարագի մեջ՝ մինչ ոսկեգույն դառնալը: Ավելացնել մի փոքր կարագ՝ տապակելով սոխը՝ մինչ թափանցիկ դառնալը:
Բդիկները հանել, ցանել խմելի-սունելի, խառնել և շոգեխաշել կափարիչի տակ՝ 20-25 րոպե: Ավելացնել կտրատած կանաչին և սխտորը, հանել գազօջախից և թողնել 10-15 րոպե՝ համն առնելու: