Ինչպե՞ս պատրաստել Զատիկի համեղ չամիչով փլավը լավաշով․ համից հաստատ չեք կշտանա

Ահա, թե ինչպես են պատրաստում Զատիկի ամենահամեղ լավաշով չամիչով փլավը․ շատ պարզ և հեշտ եղանակ, համից չեք կշտանա։

Այս գեղեցիկ և համեղ ուտեստներից կարելի է օգտվել նաև պահքի ժամանակ։

Չամիչով փլավի բաղադրությունը՝

300 գրամ բրինձ
200 գրամ սալորաչիր
100 գրամ չամիչ
1 հատ լավաշ
150 — 200 գրամ յուղ,
աղ ըստ ճաշակի

Չամիչով բրնձով փլավի պատրաաստման եղանակը

Բրինձը թրջել ու լվալ սառը ջրով մի քանի անգամ: Կաթսայի մեջ ջուր լցնել, եռացնել, ավելացնել աղ։ Բրինձը լցնել եռացող ջրի մեջ ու խաշել մոտ 20 րոպե, մինջև լավ եփվի։

Մինչ բրինձը կեփվի, սալորի չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել: Սալորաչրերը կտրատել և հեռացնել կտերը։

Թավայում յուղը հալեցնել, սկզբից լցնել կտրտած սալորաչրերը ու բովել, այնուհետև ավելացնել չամիչը ու բովել միասին։

Ստուգել բրինձը, եթե եփված է քամել վրայի ջուրը։

Բոված չամիչի կեսը լցնել եփված բրինձի վրա ու խառնել միասին։

Կաթսայի տակը և կողերը յուղ քսել և պատել լավաշի կտորներով։ Մեջը լցնել ամբողջ չամիչախառ բրինձը ու վրան լցնել մնացած յուղը։ Ծածկել կաթսայի կափարիչը ու դնել գազոջախի թույլ կրակին մոտ 5 րոպե, մինջև վերևի ամբողջ յուղը ներծծվի բրինձի մեջ։

Վերցնել տրամագծով կաթսայից 5-6 սմ ավելի մեծ ափսե սկուտեղ, բացել կաթսայի կափարիչը ու վրան դնել շրջված սկուտեղը։ Կաթսան սկուտեղի հետ պտտել տեղերով հակառակ, այնպես որ կաթսայի ողջ պարունակությունը զգուշորեն անցնի սկուտեղ ափսեի վրա։ Կաթսան զգուշորեն բարձրացնել սկուսկուտեղի վրայից ու հեռացնել։

Չրով չամիչով փլավ

Չրեղենի ու չամչի մնացած մասով զարդարել, գեղեցկացնել ուտեստը՝ հավասարաչափ լցնելով փլավի կարմրած լավաշի վրա։

Վերջ, չրով և չամիչով փլավը պատրաստ է, կարելի է մատուցել զատիկի տոնական սեղանին։ Բարի ախորժակ։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: