Կարծում ենք, այս խնդիրը շատերին է ծանոթ․ նույնիսկ նոր բացված տոմատի մածուկի մակերեսին շատ շուտ սկսում է բորբոս առաջանալ։

Բնականաբար մաքուր գդալ ենք օգտագործում, սակայն արդյունքը միշտ նույնն է․ կես բանկան հաճախ ստիպված ենք լինում գցել աղբը։ Ի դեպ, եթե որևէ մեկը գիտի բորբոսի առաջացման պատճառները տոմատի մածուկի վրա, թող գրի մեկնաբանություններում։
Պատմում ենք մի հնարքի մասին, որը թույլ չի տա մածուկին բորբոսնել։ Ամեն ինչ պարզ է ու հարմար։
Պետք է սառույցի աման։

Լցնել մածուկը սառույցի ֆորմայի մեջ։

Մոտավորպես նման մի բան պիտի ստացվի։

Մի փոսիկի մեջ մոտ 3թ․գ․ մածուկ է տեղավորվում։

Այնուհետև վերցնել սննդային տոպրակ։

Զգուշորեն փաթաթել և ուղարկել սառցարանը։

Մի քանի ժամ անց մածուկը կսառի։

Ստացվում են փոքր չափաբաժիններ։

Մածուկն այլևս չի բորբոսնի և շատ հարմար կլինի օգտագործման համար։
