Այս թխվածքաբլիթները շատ հեշտ են պատրաստվում և դրա բաղադրիչները միշտ կարելի է գտնել սառնարանում:
Բաղադրիչներ.
— 1 բաժակ մանր քերիչով անցկացրած հում գազար (250 գրամ գազարից)
— 150 գր շաքարավազ
— 100 գր սերուցքային կարագ
— 2 թեյի գդալ փխրեցուցիչ (կամ 1 թեյի գդալ հանգչաց սոդա)
— 350-400 գր ալյուր։
ատրաստման եղանակը․
1. Կարագը խառնել շաքարավազի հետ
2. Ավելացնել գազարը, խառնել:
3. Ավելացնել ալյուրը և փխրեցուցիչը, հունցել ոչ շատ թունդ խմոր:
4. Խմորից ոչ մեծ կլորակներ պատրաստել:
5. Ջեռոցի ամանը քսել կարագով կամ թխելու համար նախատեսված թուղթ փռել: Վրան դնել թխվածքաբլիթները:
Դնել ամանը նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխել 20-25 րոպե:
Բարի ախորժակ: