Սպագետիի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Սպագետտի 200գ
- Սոուս նապոլի 150գ
- Ռեհան
- Սխտոր
- Աղ
- Ձիթապտղի յուղ

Պատրաստման եղանակը
Նախ ջուրը եռացրեք, մի փոքր աղ ավելացրեք և դրա մեջ եփեք մակարոնեղենը մոտ 10 րոպե։ Այդ ընթացքում պատրաստեք սոուսը․ Տապակի մեջ տաքացրեք ձիթապտղի յուղը, ապա լցրեք մանր կտրատած սխտորը և թեթև տապակեք միջին ջերմության վրա։

Ապա ավելացրեք Նապոլիի սոուսը, մանրացված ռեհանը, իսկ մի փոքր անց պատրաստի սպագետին, ամեն ինչ մանրակրկիտ խառնեք, ավելացրեք աղ, շաքարավազ՝ ըստ ճաշակի։ Կստացվի անչափ համեղ և ախորժելի։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն