Նույնիսկ առողջ ապրելակերպ վարելով՝ կարող եք համեղ ուտեստներ ուտել: Սա այն բաղադրատոմսն է, որն այսօր առաջարկում ենք Ձեզ: Այն ստացվում է ոչ միայն շատ առողջարար, այլև չափազանց համեղ:
Անհրաժեշտ է․
- Կես կիլոգրամ հնդկահավ,
- Ձու — երկու հատ,
- Սոխ — երկու հատ,
- Դդմիկ, շամպինիոն, ծաղկակաղամբ և բրյուսելյան կաղամբ,
- Թթվասեր։
Պատրաստումը․
- Կտրտեք հնդկահավը և մեկ սոխը: Խառնեք դրանք կես բաժին թթվասերի հետ և մի կողմ դրեք, որ միսը մարինացվի:
- Երկու տեսակի կաղամբը եփեք 5 րոպե:
- Կտրեք երկրորդ սոխն ու սնկերը և տապակեք:
- Դդմիկն անցկացրեք քերիչով, լցրեք մարլիայի մեջ և քամեք: Բանջարեղենը պետք է ազատի բոլոր հյութերը:
- Վերցրեք ձևամանը, և բոլոր բաղադրիչները շերտերով դասավորեք.
- Հնդկահավ,
- Դդմիկ,
- Երկու տեսակի կաղամբները,
- Սունկը սոխով:
- Ձուն հարեք թթվասերի հետ և լցրեք բաղադրիչների վրա:
- Շաղ տվեք քերած պանիր:
- Պատրաստեք նախապես տաքացված ջեռոցում 30-40 րոպե:
- Պատրաստ է։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն
(Visited 112 times, 1 visits today)