Անչափ համեղ և ախորժելի ռուլետներ դդմիկով, պանրով և սամիթով։ Կկիսվենք պատրաստման եղանակով

Դդմիկով այս ռուլետները կդառնան Ձեր սեղանի իսկական զարդարանքը։ Տպավորիչ և վառ նախուտեստը պատրաստվում է շատ պարզ և արագ։ Բացի այդ, եթե Դուք անգամ չեք սիրում դդմիկ, ապա առաջարկում ենք Ձեզ պատրաստել հենց այս եղանակով։

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Դդմիկ 2 հատ
  • Ձու 2 հատ
  • Սամիթ 1 փունջ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Ցորենի ալյուր 3 ճ.գ.
  • Չորահաց 5 ճ.գ.
  • Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի
  • Կաթնաշոռային պանիր 300 գ։

Պատրաստման եղանակը․

Լվացեք դդմիկները և կտրեք դրանք երկարությամբ բարակ շերտերով: Կտրատած դդմիկը նախ դրեք ալյուրի մեջ, ապա աղով համեմված ձվերի, իսկ վերջում՝ չորահացի պաքսիմատի մեջ։ Տապակեք երկու կողմից արևածաղկի ձեթով տաքացված տապակի մեջ միջին ջերմության վրա։

Միջուկը պատրաստելու համար խառնեք կաթնաշոռային պանիրն ու մանր կտրատած սամիթը։ Պատրաստի միջուկը քսեք տապակած դդմիկի վրա և փաթաթեք ռուլետի պես: Դդմիկով ռուլետները հիանալի ուտեստ են տաք սեզոնի համար: Բացի այդ, Դուք կարող եք փոխել լցոնման բաղադրատոմսը: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 285 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: