Անչափ համեղ հավի բդիկներ…այս բաղադրատոմսով դեռ չեք պատրաստել

Առաջարկում ենք ընթրիքին պատրաստել հավի բդիկներ՝ մեր առաջարկած բաղադրատոմսով: Ստացվում է ուղղակի անկրկնելի: Միսը եփվում է ջեռոցում, ստացվում է շատ նուրբ և յուրահատուկ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 700գ հավի բդիկ
  • 1ճ.գ. շաքարավազ
  • 1ճ.գ. աղ
  • 1 բաժակ ջուր
  • 3 պճեղ սխտոր
  • սև պղպեղ

Սկսում ենք պատրաստել.

  • Հավի բդիկները լվանում ենք, չորացնում անձեռոցիկով և դնում փայլաթիթեղով ծածկված ջեռոցի տապակի մեջ:
  • Կաթսայի մեջ լցնում ենք աղ և շաքարավազ: Դնում ենք կրակին և խառնում այնքան ժամանակ, մինչ այն կնմանվի կարամելի: Ավելացնում ենք եռման ջուրը և հասցնում եռման աստիճանի:
  • Ստացված օշարակը լցնում ենք բդիկների վրա, նաև սև պղպեղ ենք ավելացնում:
  • Բդիկների վրա ավելացնում ենք ճզմած սխտոր:
  • Բդիկներն ուղարկում ենք 190 աստիճան տաքացրած ջեռոցը: Այն պատրաստ է լինում 30-40 րոպեից: Պատրաստվելու ընթացքում անհրաժեշտ է մի քանի անգամ սոուսը գդալով լցնել բդիկների վրա:

arajininfo.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: