Անչափ համեղ կոնֆետներ, որոնք շատ հեշտ են պատրաստվում տնային պայմաններում։
Այս կոնֆետները դուք կարող եք հանգիստ տալ ձեր երեխաներին։ Ի դեպ, այն նաև շատ հեշտ է պատրաստվում և դուք կարող եք անել պատրաստման գործընթացը երեխաների հետ։
Բաղադրատոմսը ներկայացնում ենք ստորև։
Բաղադրիչներ
- 150 գրամ կոկոսի փաթիլներ,
- 16 հատ նուշ,
- 200 գրամ խտացրած կաթ,
- 30 գրամ կարագ։
Պատրաստման եղանակը՝
Կոկոսի փաթիլների ⅓-ը լցնել առանձին ամանի մեջ և առայժմ այն կողքի դնել։ Հետագայում դուք պետք է դրա մեջ թաթախեք պատրաստի կոնֆետները։ Կոկոսի մնացած մասը խառնում ենք խտացրած կաթի հետ, մինչև միատարր զանգված ստանալը։
Դնում ենք այն սառնարանում մի քանի ժամով։ Նուշը հարկավոր է թրջել գիշերը և հետո բովել թավայի մեջ։ Դնում ենք նուշը կոկոսի և խտացրած կաթի խառնուրդի մեջ։ Այնուհետև այն հարկավոր է պատել կոկոսի փաթիլներով։ Թողեք այն մեկ ժամ սառնարանում։
Բարի ախորժակ։