Անչափ համեղ կարամելային տորթ՝ առանց թխելու։ Քաղցրակերների և զբաղված տնային տնտեսուհիների համար սա իսկական պարգև է

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Ժելատին 3 ճ․գ․,
  • Վանիլային շաքար 20 գ,
  • Թխվածքաբլիթներ 300 գր,
  • Կարագ 250 գ,
  • Շաքարավազ 200 գր,
  • Խտացրած կաթ 1 բանկա,
  • Բանան 3 հատ,
  • Սերուցք 200 գր:

Պատրաստումը․

Թխվածքաբլիթները մանրացրեք և լցրեք 100 գ տաք կարագի մեջ (չհալված), խառնեք, լցրեք ձևամանի մեջ և դրեք սառնարանում:

Կաթսայի մեջ հալեցրեք շաքարավազը և 150 գրամ կարագը: Ստացված հեղուկին ավելացրեք խտացրած կաթ: Եփեք այնքան ժամանակ, մինչև խառնուրդը սկսի նմանվել հեղուկ կարամելի (բաց և շագանակագույն գույնից և մածուցիկ հյուսվածքով):

Լցրեք ձևամանի մեջ և վերևի մասում դասավորեք բանանը:

Սերուցքը խառնեք շաքարավազի հետ (վանիլային) և հարեք այնքան, մինչև ստացվի թեթև կրեմ, ավելացրեք ժելատին (նախապես թրջելով ջրի մեջ) և խառնուրդը լցրեք բանանի վրա, թողեք ամբողջ գիշեր, իսկ առավոտյան զարդարեք կակաոյով: Բարի ախրժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 76 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: