Այսօր ես ուզում եմ Ձեզ հետ կիսվել տոնական սեղանի համար վառ ու համեղ խորտիկի պարզ բաղադրատոմսով։ Պատրաստվում է շատ պարզ և արագ, գլխավորը ճակնդեղը նախապես եփելն է։ Նման նախուտեստը հաստատ առանց ուշադրության չի մնա, և հատկապես դուր կգա նրանց, ովքեր նախընտրում են թեթև ու առողջ ուտեստներ։
Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Եփած ճակնդեղ — 2 հատ
- Աղած ծովատառեխ — 1 ֆիլե
- Սոխ — 1 հատ. (մարինադի համար՝ աղ — 1-2 թ․գ․, շաքարավազ — 1 թ․գ․, քացախ — 1 ճ․գ․, ջուր — 100-150 մլ)
- Սերուցքային պանիր — 200-250 գ
- Սխտոր — 1-2 պճեղ
- Սերմեր կամ ընկույզներ — ըստ ճաշակի (դդմի սերմեր, քնջութի սերմեր)
- Սամիթ և խնկունի — զարդարման համար
- Բալզամիկ սոուս — ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Ստացվում է շատ համեղ և ախորժելի։ Այն իդեալական կլին Ձեր տոնական սեղանի համար և հաստատ կսիրվի Ձեր հյուրերի կողմից։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն