Բաղադրության մեջ բարդ բաղադրիչներ և խոհարարության հետ կապված խնդիրներ չկան, մինչդեռ աղցանը պարզապես հիանալի է ստացվում: Այն կզարդարի ցանկացած սեղան, և հյուրերը, անկասկած, հաճույք կստանան դրա համից:
Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Եփած հավի ֆիլե — 500 գ
- Շամպինիոններ — 300 գ
- Սոխ — 150 գ
- Գազար — 150 գ
- Սալորաչիր — 150 գ
- Պանիր — 150 գ
- Եփած ձու — 4 հատ
- Մայոնեզ — 150 գ
- Սամիթ — միջին չափի փունջ
- Կանաչ սոխ — 20 գ
- Սխտոր — 2 պճեղ
- Աղ
- Սև պղպեղ
- Բուսական յուղ։
Պատրաստման եղանակը․
1. Հավի ֆիլեն եթեք, մանր կտրատեք, առաջին շերտով լցրեք ափսեի մեջ և թեթևակի աղ ու պղպեղ ցանեք։ Ափսեի հիմքը, որի վրա կհավաքենք աղցանը, պետք է քսեք մայոնեզի բարակ շերտ։
2. Սոուսի համար խառնեք մայոնեզը, քերած սխտորը, մանրացրած սամիթը և աղացած սև պղպեղը։ Առաջին շերտը հավասարապես պատեք այս սոուսով, ապա հաջորդ շերտով լցրեք քերած ձվերի շերտը և քսեք սոուսի բարակ շերտ։ Դուք կարող եք օգտագործել միայն մայոնեզ, բայց նման սոուսով աղցանը շատ ավելի համեղ կլինի:
3. Տապակեք սոխն ու գազարը թավայի մեջ մինչև փխրուն և ոսկեգույն դառնալը, այնուհետև թողեք որ ամբողջովին սառչի և սա կլինի հաջորդ շերտը։
4. Սունկը կտրատեք, տապակեք թավայի մեջ մինչև եփվի, վերջում աղ, պղպեղ ավելացրեք և հեռացրեք կրակից, թողեք ամբողջովին սառչի և լցրեք գազարի վրա։
5. Հաջորդ շերտը կլինի մանր կտրատած սալորաչիրը, այնուհետև կրկին պետք է քսեք սոուս։
6. Վերջնական շերտով լցրեք քերած պանիրը, ծածկել սննդի փաթեթավորման տոպրակով և դրեք սառնարանում առնվազն 2-3 ժամով։
Մատուցելուց անմիջապես առաջ շաղ տվեք երկու ձվի դեղնուց և զարդարեք կանաչ սոխով։ Աղցանը աներևակայելի հյութեղ և համեղ է ստացվում: Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն