Այս բաղադրատոմսով պատրաստվող բլինչիկի շերտերը ստացվում են բարակ, համեղ և կարևորը շատ գումար չենք ծախսում

Բլիթների պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Ձու 4 հատ
  • Ցորենի ալյուր 4 ճ.գ.
  • Աղ 0,5 թ/գդ
  • Շաքարավազ 3-4 ճ.գ
  • Օսլա 4 ճ.գ.
  • Կաթ 500 մլ
  • Արևածաղկի ձեթ 2 ճ.գ.

Պատրաստման եղանակը․

Նախ խառնեք չոր բաղադրիչները։ Աղն ու շաքարավազը լցրեք խորը տարայի մեջ։ Ավելացրեք ցորենի ալյուրը և կարտոֆիլի օսլան։ Լավ խառնեք։ Նույն տարայի մեջ լցրեք 4 ձու։ Բաղադրիչները մանրակրկիտ խառնեք։

Խառնելիս ամանի մեջ լցրեք տաք կաթը և երկու ճաշի գդալ բուսական յուղ։ Նրբաբլիթները պատրաստում ենք նախապես տաքացված տապակի մեջ՝ մաս-մաս լցնելով։ Պատրաստի բլիթները դասավորեք իրար վրա՝ քսելով կարագ։ Ստացվում է շատ համեղ։ Փորձեք և համոզվեք։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: