Այս Բաղադրատոմսով Իշլի Քյուֆթան Ամենահամեղն Է Ստացվում. Երբևիցե Իմ Համտեսածներից Ամենահամեղը

Բաղադրամասեր
Միջուկի համար՝
1 կգ տավարի յուղոտ մսին՝
3 գլուխ աղացած սոխ,
ընկույզ,
բահար (հոտավետ պղպեղ),
աղ,

Վերին շերտի համար՝
1 կգ տավարի անյուղ մսին՝
500 գր բլղուր,
աղ և կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

Միջուկի համար տապակել միսը և գլուխ սոխը։
Ավելացնել ընկույզ, այնուհետև բահար և աղ։
Վերին շերտը պատրաստելու համար միսն ու բլղուրը աղալ, համեմել կարմիր պղպեղով և աղով։
Երբ պատրաստ է ե՛ւ միջուկի, ե՛ւ վերին շերտի միսը, հարկավոր է բլղուրով մսից գնդեր պատրաստել, եւ լցոնել միջուկով՝ փորձելով տալ կիտրոնի ձեւ: Իշլի քյուֆթան խաշելուց հետո նախընտրելի է մատուցել լիմոնով:
Իշլի քյուֆթա պատրաստելու համար հարկավոր է քիչ ձավար եւ շատ միս օգտագործել:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: