Այս ամառային աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Սմբուկ 1 հատ
- Լոլիկ 2 հատ
- Բուլղարական պղպեղ 2 հատ
- Սամիթ՝ ըստ ճաշակի
- Մաղադանոս ըստ ճաշակի
- Համեմ ըստ ճաշակի
- Ֆետա պանիր 70 գ
- Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի
- Ձիթապտղի յուղ ըստ ճաշակի
- Եգիպտացորենի օսլա 1 ճ.գ.
- Աղ՝ ըստ ճաշակի
- Սև պղպեղ (աղացած) ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը․
Սմբուկը կտրատեք խորանարդիկներով։ Դրա վրա շաղ տվեք օսլա և խառնեք։ Տապակի մեջ լցրեք արևածաղկի ձեթ և տաքացրեք։ Սմբուկը տապակեք 15-20 րոպե՝ երբեմն խառնելով, մինչև ոսկեգույն ստացվի: Դրանից հետո դրանք լցրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ձեթը քամվի։ Բուլղարական պղպեղը և լոլիկը կտրատեք միջին չափի խորանարդիկներով։ Կանաչիները մանր կտրատեք։
Սմբուկը խառնեք լոլիկի, պղպեղի, խոտաբույսերի և ֆետա պանրի հետ։ Ավելացրեք աղ, պղպեղ, համեմունքներ ըստ ճաշակի, ձիթապտղի յուղ և խառնեք։ Եթե ցանկանում եք սմբուկը տապակելիս յուղի մեջ կարող եք ավելացնել մանրացված սխտոր: Դուք կհասնեք սմբուկի հաճելի բուրմունքին և հարուստ համին։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն