Աղցանի կատարյալ տարբերակ ցանկացած առիթի համար․ Անպայման պահպանեք բաղադրատոմսը

Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադիչները․

  • Ձու — 5 հատ
  • Ծովախեցգետնի ձողիկներ — 200 գ
  • Չինական կաղամբ — 1 հատ

  • Ծովային կաղամբ — 300 գ
  • Պահածոյացված ձուկ — 1 բանկա
  • Ընկույզ — 1/2 բաժակ
  • Մայոնեզ

Պատրաստման եղանակը․

Ծովախեցգետնի ձողիկները կտրատեք բարակ շերտերով։ Խաշած ձվերը կտրատեք մեծ կտորներով և լցրեք ամանի մեջ: Չինական կաղամբը կտրատեք բարակ շերտերով և լցրեք մնացած բաղադրիչների վրա։

Ընկույզը չոր տապակի մեջ մի քանի րոպե տապակեք և մանր կտրատեք դանակով։ Պահածոյացված ձուկը պատառաքաղով մասերի բաժանեք: Իսկ վերջին բաղադրիչը ծովային կաղամբն է: Բոլոր բաղադրիչները լավ խառնեք խոր ամանի մեջ և համեմեք մայոնեզով։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: