Ահա թե ինչպես կարելի է սամիթը պահպանել ձմռան համար․ Սառեցման այս եղանակները քչերին են հայտնի

Եթե ​​Ձեր տանը կա շատ սամիթ կա, և Դուք չգիտեք, թե ինչպես այն երկար պահպանել, առաջարկում ենք Ձեզ այս տարբերակները։

  • Այսպիսով, սկզբի համար լվացեք կանաչին: Չորացրեք այն խոհանոցային սրբիչի վրա՝ առանց մեկ կաթիլ ջուր թողնելու։ Ապա դասավորեք մաքուր, չոր ապակե տարայի մեջ և դրեք սառնարանում: Սամիթը այսպես կարող եք պահել մոտ մեկ ամիս։
  • Կարելի է նաև սամիթը խառնել մանր կտրատած սխտորի կամ կանաչ սոխի հետ, լցնել տոպրակների մեջ, հնարավորինս օդը դուրս թողնել, ապա դնել սառցախցիկում։

  • Դուք կարող եք սամիթը սառեցնել սառույցի ամանի մեջ: Այս եղանակը շատ հարմար կլինի ապուրի կամ այլ տաք ուտեստների համար։
  • Սամիթը մանրացրեք դանակով կամ բլենդերով։ Լցրեք սառույցի ամանների մեջ և դրեք սառնարաններում։ Սառելուց հետո սամիթի խորանարդիկները կարող եք պահպանել տոպրակների մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 122 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: