Ախորժելի և համեղ ուտեստ կարտոֆիլով, որի համից պարզապես չեք կշտանա

Անհրաժեշտ է․

  • Կարտոֆիլ — 600 գր,
  • Սոխ — 150 գր,
  • Հավի ֆիլե — 500 գր,
  • Պանիր — 250-300 գր,
  • Սխտոր — 3-4 ատամ,
  • Թթվասեր — 250-350 մլ,
  • Մայոնեզ — 2 ճ․գ․,
  • Աղ, պղպեղ, համեմունքներ — ըստ ճաշակի։

Պատրաստումը․

1. Նրբորեն մանրացրեք հավի ֆիլեն: Կտրատեք սխտորը: Ավելացրեք մայոնեզը, հավը, սխտորը, աղը, պղպեղը և համեմունքները: Ամեն ինչ լավ խառնեք և թողեք 20 րոպե:

2. Կտրեք սոխը բարակ օղակներով: Պանիրն անցկացրեք քերիչով: Ավելացրեք թթվասերը (թթվասերը կարող եք փոխարինել սերուցքով), աղ, պղպեղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի և լավ խառնեք:

3. Կարտոֆիլը կտրեք բարակ շերտերով: Յուղված ձևամանի մեջ դասավորեք մեկ շերտ սոխ, իսկ դրա վրա կարտոֆիլի մկ շերտ:

4. Կարտոֆիլի վրա քսեք թթվասերով և համեմունքներով պատրաստված սոուսը, և դրա վրա սերտորեն դասավորեք հավի ֆիլեն:

5. Վերևում շաղ տվեք քերած պանիր, և կրկնեք շերտերը, մինչև բաղադրիչներն ավարտվեն: Վերևում առատորեն շաղ տվեք պանիր:

6. Տեղադրեք նախապես տաքացրած ջեռոցում և թխեք 35-55 րոպե: Դանակով կամ ատամի փայտիկով ստուգեք պատրաստվածությունը:

7. Թույլ տվեք ուտեստը մի փոքր սառչի և մատուցեք:

Բարի ախորժակ․․․

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 2 756 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: