Ախորժելի ուտեստ կարտոֆիլով: Շատ համեղ է

Կարտոֆիլե  ախորժելի և համեղ բույնիկներ, որոնք կզարդարեն ձեր սեղանը.

Բաղադրիչներ

Կարտոֆիլ -10-11 հատ
Կաթ-  50 մ/գ
Շամպինիոն – 100գր.
Գազար -1հատ
Սոխ -2-3 հատ
Սխտոր 2-3 պճեղ
Ձու-1 հատ
Թթվասե — 2-3 ճ/գ
Աղ — ըստ ճաշակի
Համեմունքներ՝ ըստ ճաշակի
Կանաչի- մի փունջ

Պատրաստումը

Սկզբում մաքրեք կարտոֆիլը և դրեք, որ խաշվի:  ՙինչ կարտոֆիլը կեփի, մաքրեք  և խորանարդաձև կտրտեք սոխը:  Մաքրեք գազարը և քերեք քերիչքվ՝ միջին մանրությամբ: Մաքրեք սխտորը և չզմեք ճզմիչով:  Ապապ լվացեք և մաքրեք սնկերըև կտրտեք  փոքր խորանարդիկների պես:  Տապակեք սունկը, ապա ավելացրեք գազարը, սոխը, համեմունքները և սխտորը: Այս ամբողջըիրար խառնած տապակեք կափարիչը փակ, թույլ կրակին՝ 10 րոպե: Ավելացրեք թթվասերը և շոգեխաշեք ևս 10-15 շոպե:  Մինչ  սա կպատրաստվի, անցնենք կարտոֆիլին:

Կարտոֆիլը տրորեք՝ խյուսի նման, ավելացրեք կաթ, աղ և մեկ դեղնուց և խառնեք: Ջեռոցի ամանը պատեք յուղով, կարող եք նաև թուղթ դնել: Կարտոֆիլի պյուրեն այնպես ենք ձևավորում, որ նմանվի թռչնի բույնի՝ այսինքն ներսում խորը  փոսիկ լինի: Լցոնեք այն ձեր տապակած միջուկով:   Թեողնում ենք արդեն տաք ջեռոցում 15-20 րոպե, քանի որ, ըստ էության, մեր բոլոր բաղադրիչներն արդեն եփված էին: Ահա և մեր հիանալի ուտեստը պատրաստ է: Զարդարեք ըստ ճաշակի:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: