Մեր աղեստամոքսային տրակտի բարդ կառուցվածքը միշտ չէ, որ թույլ է տալիս այն մաքուր և ներդաշնակ պահել: Այսօրվա սննդի որակը և սթրեսային գործոնների զանգվածը կրակի վրա ասես յուղ են ավելացնում։ Նախ պետք է սկսել ուշադրություն դարձնել Ձեր աղիքներին։

Ինձ ապշեցնում է, երբ մարդիկ խոսում են գաստրիտի կամ հավերժական այրոցի մասին՝ որպես սովորական վիճակ: Ի՞նչ եղավ մեր օրգանիզմի հետ, որ միգրենը, օստեոխոնդրոզը, կարիեսը, ստամոքս-աղիքային համակարգի հետ կապված խնդիրները և նևրոզով անքնությունը հիվանդությունների կատեգորիայից վերածվեցին կյանքի աննշան անհարմարությունների:
Աղիները (ինչպես ամբողջ օրգանիզմը) խնամքի կարիք ունեն։ Դուք ինքներդ էլ գիտեք, որ օրինակ ծխախոտը, ալկոհոլը, արագ սնունդը և քաղցրավենիքները վնասում են Ձեզ, բայց Դուք շարունակում եք այն օգտագործել։ Այսօր կխոսեմ օգնական մթերքների մասին, որոնք անպայման պետք է ավելացնեք Ձեր սննդակարգում, որպեսզի աղիները Ձեզ «շնորհակալություն» հայտնեն։

Քինոա և շագանակագույն բրինձ․
Նվազագույն վերամշակված, ամբողջական ձավարեղենը հարուստ է մանրաթելերով: Եվ սա առողջ աղիքների ամենակարևոր ուղեկիցներից մեկն է (այդ իսկ պատճառով սննդակարգը պետք է հարուստ լինի բանջարեղենով և մանրաթելային մրգերով): Ապացուցված է, որ մանրաթելերով հարուստ սննդակարգը նվազեցնում է կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկը 17%-ով:
Լոբի և ոսպ․
Բժիշկները պարզել են, որ սննդակարգում պարունակվող այս հատիկները նվազեցնում են հաստ աղիքի պոլիպների առաջացման վտանգը: Եվ Դրանք ապահով տեսք ունեն միայն առաջին հայացքից։ Եթե խորանա այս հիվանդությունը, կարող է հանգեցնել ուռուցքաբանության: Ի դեպ, լոբու մեջ շատ բուսական սպիտակուց կա։ Այսպիսով, սա հիանալի տարբերակ է մեզ անհրաժեշտ սպիտակուցը նույնիսկ կողմնակի ճաշատեսակներից ստանալու համար:

Չիայի սերմեր
Այն օգնում է նվազեցնել ավելորդ քաշը և պահպանել վիտամինների հավասարակշռությունն օրգանիզմում: Իսկ այս սերմերում առկա սննդային մանրաթելերն օգնում են օրգանիզմից հեռացնել վատ խոլեստերինը։ Այս ամենը միասին օգուտ է բերում թե՛ աղիքներին, թե՛ ամբողջ օրգանիզմին։ Յոգուրտի կամ շիլայի մեջ ավելացրեք մի բուռ չիա և եղեք առողջ:
Կաղամբ
Հետազոտությունների համաձայն՝ շաբաթական ընդամենը 2 չափաբաժին եփած կաղամբը 24%-ով նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Այս դերի համար լավագույնս համապատասխանում են սպիտակ կաղամբը, բրոկկոլին և ծաղկակաղամբը: Ի դեպ, առաջինը մեր խանութների այն սակավաթիվ բանջարեղեններից է, որը վաճառվում է բնական տեսքով և առանց թերությունների։

Իսկ թթու կաղամբը ես կանվանեի ամենակարևոր կաղամբը մարսողական համակարգի համար։ Պատրաստվում է խմորումով։ Ֆերմենտացման գործընթացում բակտերիաները շաքարը վերածում են կաթնաթթվի: Բակտերիաների ակտիվության շնորհիվ կաղամբը հագեցած է օրգանական թթուներով և այլ օգտակար նյութերով։ Կաղամբը միաժամանակ ծառայում է որպես պրոբիոտիկների և նախաբիոտիկների աղբյուր։ Ուստի, ամենօրյա սննդակարգում թթու կաղամբ ավելացնելով, Դուք կբարելավեք իմունիտետը և աղիների աշխատանքը։ Էժան, համեղ, առողջարար։
Ընկույզ
Այս ընկույզները հարուստ են բջջանյութով և օմեգա-3 էական ճարպաթթուներով: Վերջիններս, ի դեպ, դանդաղեցնում են քաղցկեղային բջիջների աճը։ Ընկույզ ուտելը նաև նպաստում է բակտերիաների համար առողջ միջավայրին: Իսկ դա շատ կարեւոր է աղիների բնականոն աշխատանքի համար։ Բայց հիշեք, որ ընկույզը շատ կալորիական է և չի կարելի չարաշահել:

Յուղոտ ձուկ
Գիտնականների և բժիշկների կարծիքով՝ ձկան յուղոտ տեսակներն օգնում են նվազեցնել աղիների քաղցկեղի առաջացման վտանգը։ Եվ ինչպես վերևում նշվեց, օմեգա-3-ը, որն առատ է ձկների մեջ, ազդում է քաղցկեղի բջիջների վրա և նույնիսկ կարող է հակադարձել դրանց զարգացումը: Բայց, կրկին, հիշեք կալորիաների մասին: Իսկ թանկարժեք իշխանին ու սաղմոնին կարող են հիանալի փոխարինել մեր բյուջետային ծովատառեխը։
Կաթնամթերք
Ֆերմենտացված մթերքները, ինչպիսիք են մածունը, կեֆիրը, պարունակում են օգտակար պրոբիոտիկներ: Եվ դրանք ոչ միայն 38%-ով նվազեցնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը, այլև նորմալացնում են աղիներում գազերի առաջացումը։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն