45 տարի լրանալուց հետո հատկապես կանայք հաճախ են տառապում են այս հիվանդություններից․ Ահա, թե որոնք են դրանք․․․ 45 տարեկանից հետո կանանց գրեթե կեսը եւ յուրաքանչյուր երրորդ տղամարդը ենթակա են դեմենցիայի, Պարկինսոնի հիվանդության կամ ինսուլտ են տարել: Այդ մասին, վկայակոչելով Ռոտերդամի բժշկական կենտրոնի հետազոտողներին, հայտնել է CNN հեռուստա ալիքը։
Հետազոտությանը մասնակցել է 45-ից բարձր տարիքի 12 հազար 102 մարդ, որոնք նկատմամբ հսկողություն է իրականացվել 1990-
ից մինչեւ 2016 թվականը:Արդյունքում՝ պարզվել է, որ պացիենտներից 1489-ի մոտ կան դեմենցիայի նշաններ,1285-ը ինսուլտ է տա-
րել, իսկ 263-ի մոտ հայտնաբերվել է Պարկինսոնի հիվանդություն:Ինչպես պարզվել է, կանայք ավելի շատ են ենթակա այս հիվանդ
ություններին. նրանց մոտ հիվանդանալու հնարավորությունը կազմում է 48,2 տոկոս:
Մինչդեռ տղամարդկանց մոտ ռիսկի ցուցանիշը փոքր-քիչ ավելի ցածր է եւ հավասար է 36,3 տոկոսի:Կանանց առողջության համար
ամենամեծ սպառնալիքը ներկայացնում է հատկապես դեմենցիան. այդ հիվանդությունն ախտորոշել են 25,9 տոկոսի մոտ այն դեպ-
քում, երբ տղամարդկանց մոտ այս հիվանդության ախտանշաններն ի հայտ են եկել միայն 13,7 տոկոսի մոտ:
Այս հիվանդություններից մեկի զոհը դառնալու ամենափոքր շանսերը վերաբերում են Պարկինսոնի հիվանդությանը, որն ախտորոշել
են տղամարդկանց 3,6 տոկոսի եւ կանանց՝ 3,3 տոկոսի մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Ապրեք առողջ