12 նշաններ, որոնք վկայում են օրգանիզմում  մագնեզիումի պակասի մասին

Քիչ վիտամիններ և միկրոէլեմենտներ ունեն այնպիսի  կարևոր նշանակություն  մարդու առողջության համար, որքան մագնեզիումը: Մագնեզիումը մասնակցում է օրգանիզմում ավելի քան 300 քիմիական ռեակցիաների, զարկերակային ճնշման նորմալացման, նյութափոխանակության, իմունային համակարգի կարգավորման, սպիտակուցների, կալցիումի և առողջության շատ այլ ասպեկտների նյութափոխանակության մեջ: Դրա համար շատ կարևոր է ստանալ բավականին քանակությամբ  միկրոէլեմենտներ:

Մագնեզիումի պակասությունը տարածված խնդիր է և կարող է հիմք հանդիսանալ շատ հիվանդությունների համար: Ահա մագնեզիումի պակասության 12  նշան, որը պետք է իմանան բոլորը: Ինչու է այդքան դժվար բավականին քանակությամբ  մագնեզիում ստանալը: Նախկինում ավելի հեշտ էր  մագնեզիումի համար օրական առաջարկվող չափաբաժին ստանալը:

Հետազոտողների խոսքով՝ հանքային սննդի քանակությունը մեր  օրգանիզմում տարիների ընթացքում կտրուկ կրճատվել է  գյուղատնտեսության ինտենսիվության պատճառով: Օրինակ՝ Միացյալ Նահանգներում, 1914 –1992 թվականներին խնձորում 80%-ով կրճատվել է  սնուցող նյութերի քանակը:

Մագնեզիումի պակասի մեկ այլ պատճառ է հանդիսանում այն փաստը, որ մարդիկ փոխել են իրենց սննդակարգը: Այսօր մենք հազվադեպ ենք օգտագործում այնպիսի մթերքներ, ինչպիսիք  են ձուկը, ընկույզը և մուգ կանաչ տերևներով  բանջարաղենները, որոնք հանդիսանում են մագնեզիումի հիմնական  աղբյուրներները:

Ահա այս 12  նշանները վկայում են, որ Ձեզ օրգանիզմում կարող է լինել մագնեզիումի պակաս

  1. Քրոնիկ հոգնածություն

Սովորաբար մագնեզիում խորհուրդ է տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր տառապում են քրոնիկ հոգնածությունից, ուժի կամ էներգիայի պակասից: Ըստ հետազոտության՝    մագնեզիումի հավելյալ աղբյուրը կարող է ոչ միայն  բարձրացնել մարզիկների դիմադրողականությունը, այլ նաև  օգուտ տալ խրոնիկ հիվանդություններ ունեցող տարիքով  մարդկանց:

  1. Մկանային կծկումներ

Եթե հաճախ եք ունենում մկանների (ավելի հաճախ սրունքների մեջ) կծկումներ , ապա դա կարող է վկայել մարմնում  մագնեզիումի անբավարարության մասին: Առողջ մարդկանց մոտ մկանների   լարվածության պատճառն օրգանիզմում  մագնեզիումի պակասն է:

  1. Միգրեն

Միգրենով տառապող մարդկանց մոտ հաճախ նկատվում է մագնեզիումի անբավարարություն, ինչը մեծացնում է մկանների լարվածությունը: Հետազոտությունների համաձայն մագնեզիումի լրացուցիչ աղբյուրը կարող է հեռացնել սրտխառնոցը, ինչպես նաև լույսի և ձայնի նկատմամբ զգայունությունը միգրենով մարդկանց մոտ:

  1. Քնի խանգարումներ

Քեզ համար դժվա՞ր է քնել: Հաճա՞խ եք արթնանում գիշերվա կեսին: Սա կարող է լինել մագնեզիումի պակասի նշան: Այս խնդրից ազատվելու համար բավական է շատացնել դրա օգտագործումը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մագնեզիումի հավելյալ ընդունումը կարող է լուծել այս  խնդիրը:

  1. Արյան բարձր ճնշում

Այսօրվա դրությամբ  առողջության աշխարհում սա հանդիսանում է ամենալուրջ խնդիրներից մեկը: 2013 թվականի բրիտանական ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ շատ մագնեզիում ընդունող մարդիկ  առողջ էին և նորմալ արյան ճնշում ունեին:

  1. Հոդացավ

Շատ մարդիկ ունեն հոդերի ցավեր, բայց որոշների մոտ այն ավելի հաճախ  և ուժեղ է լինում: Այս դեպքում մագնեզիումի հավելյալ ընդունումը կհեռացնի հոդացավերը:

  1. Խցանում

Մագնեզիումն անհրաժեշտ է աղիքների բնականոն աշխատանքի համար: Մագնեզիումի պակասից  կարող է խցանում լինել աղիքներում, դրա համար այս հանքանյութն  օրգանիզմում անհրաժեշտ է:

  1. Ասթմա

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ասթմա ունեցող մարդկանց արյան մեջ մագնեզիումի ավելացման հետ շնչառությունը բարելավվում է:

  1. Դեպրեսիա

Մագնեզիումը կարող է որոշիչ դեր ունենալ էներգիայի կառավարման և տրամադրության ֆունկցիայի մեջ: Որոշ  փորձագետներ կարծում են, որ   մագնեզիումի ցածր մակարդակը ժամանակակից մթերքներում կարող է  դեպրեսիայի և հոգեկան հիվանդությունների պատճառ հանդիսանալ:

  1. Կալցիումի պակասություն

Մագնեզիումի անբավարարությունը հանգեցնում է նաև կալցիումի դեֆիցիտի, որովհետև մագնեզիումն օրգանիզմին անհրաժեշտ է  այլ կալցիումի կլանման համար:

  1. Քաղցրավենիքի նկատմամբ փափագ

Եթե  քաղցրավենիքի նկատմամբ փափագ ունեք, ուրեմն օրգանիզմը մագնեզիումի պակաս ունի: Կանոնավոր կերպով ընդունելով ընկույզ, սերմերի և մրգեր՝ կկտրեք քաղցրի նկատմամբ ցանկությունը:

  1. Առիթմիա

Անհավասար սրտի բաբախյուն կարող է առաջանալ նաև մագնեզիումի պակասից: Որոշ հետազոտողների կարծիքով՝ մագնեզիումը պաշտպանում է արյան անոթները:

Մագնեզիումի բարձր քանակություն ունեցող մթերքներ

  • Կակաո. 100գ սև շոկոլադը պարունակում է գրեթե 500 մգ մագնեզիում
  • Մուգ տերևներով բանջարեղեն
  • Մրգեր՝ բանան, ծիրան, սալոր
  • Ընկուզեղեն. նուշ, ընկույզ, պնդուկ
  • Ընդեղեն
  • Հացահատիկներ
  • Կարտոֆիլ
  • Դդում

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 11 662 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: