10 լավագույն մթերքները, որոնք իջեցնում են արյան ճնշումը․ Սրա մասին պետք է իմանա յուրաքանչյուրը

Ըստ բժիշկների՝ հիպերտոնիան հաճախ կապված է ապրելակերպի սովորությունների հետ։ Դիետայի ընտրությունը կարող է ազդել արյան ճնշման վրա։ Մասնագետները նշել են, որ տարիքի հետ արյան անոթների առաձգականությունը նվազում է, և սիրտը ստիպված է մեծ ջանքեր գործադրել արյուն մղելու համար։ Սա հանգեցնում է արյան ճնշման համակարգված բարձրացման:

Բժիշկներն ասել են, որ ցուցանիշը կարող է փոխվել, եթե հրաժարվեք մի շարք վատ սովորություններից։ Օրինակ՝ պետք է բացառել քաղցրավենիքը և սահմանափակել աղի ընդունումը։ Կարևոր է նաև շարժական ապրելակերպ վարել, հրաժարվել ճարպային սննդից, ծխելուց և ալկոհոլից:

Բացի այդ, կան մի շարք մթերքներ, որոնք կարող են ներառվել սննդակարգում՝ օգնելով նվազեցնել ճնշումը: Դրանք ներառում են յուղոտ ձուկը, բանջարեղենը, կտավատի յուղը, քրքումը, մածունը, սխտորը, շոկոլադը, նուշը, սունկը և հատիկները:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 659 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: