Վերահսկեք միզաթթվի մակարդակը և ազատվեք հոդացավերից արդյունավետ ժողովրդական միջոցի օգնությամբ

Մտահոգվա՞ծ եք հոդացավի՞ց, կամ նկատե՞լ եք, որ ոտքերի մատների ոսկոռը բորբոքված է, ապա հավանաբար Ձեր օրգանիզմն ահազանգում է և ազդանշան է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, Դուք ունեք միզաթթվի մակարդակի բարձրացում: Այս դեպքում, բացի բժշկի պարտադիր խորհուրդները կատարելուց, պետք է ուշադրություն դարձնեք Ձեր սննդակարգին։ Այսօր կխոսենք օգտակար մթերքների մասին, որոնք կօգնեն նվազեցնել օրգանիզմում միզաթթվի մակարդակը։

Ինչպե՞ս նվազեցնել միզաթթվի մակարդակը

1. Արտիճուկ

Բանն այն է, որ արտիճուկը միզամուղ հատկություն ունի, ինչը թույլ է տալիս արագ մաքրել օրգանիզմը տոքսիններից։ Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար հանքանյութեր և հակաօքսիդանտներ։ Որպեսզի արտիճուկը չկորցնի իր օգտակար հատկությունները, պետք է այն ճիշտ պատրաստեք՝ բանջարեղենը եփեք 20-45 րոպե խորը կաթսայի մեջ՝ առանց կափարիչով փակելու։

Եթե ​​ծաղկաթերթիկները հեշտությամբ բաժանվում են բանջարեղենի միջուկից, ուրեմն այն արդեն պատրաստ է։ Ամենահամեղ և առողջարար մասը արտիճուկի միջուկն է։ Հաճախ այն մատուցվում է ռեստորաններում։

2. Սոխ

Սոխը նաև հիանալի դաշնակից է առողջության համար պայքարում։ Երկարատև օգտագործման դեպքում այս բանջարեղենը կարող է նվազեցնել օրգանիզմում միզաթթվի մակարդակը։ Դա անելու համար հարկավոր է վերցնել երկու միջին չափի սոխ, մաքրել կեղևը, ապա յուրաքանչյուրը կիսով չափ կտրել։ Այնուհետև սոխը եփեք 1,5 լիտր ջրի մեջ, մինչև փափկի: Ստացված արգանակը պետք է լցնեք շշի մեջ և ավելացնեք կես կիտրոնի հյութը։ Այս ըմպելիքը խմեք ողջ օրվա ընթացքում։

3. Դդում

Եթե ​​Դուք այս մթերքի երկրպագու եք, ապա աներևակայելի հաջողակ եք: Չէ՞ որ դդումը, ինչպես արտիճուկը, ունի միզամուղ հատկություն և նպաստում է միզաթթվի արտազատմանը։ Դդումն օգնում է ձերբազատվել տոքսիններից և այլ վնասակար նյութերից, որոնք կուտակվում են օրգանիզմում, ուստի անպայման ներառեք այս մթերքը Ձեր սննդակարգում։

4. Նեխուր

Այս բանջարեղենն օգնում է նորմալացնել արյան բնական ph-բալանսը, որն օգնում է օրգանիզմից ազատվել միզաթթվից: Նեխուրը կարելի է օգտագործել և՛ հում, և՛ պատրաստի վիճակում՝ դրա համար անհրաժեշտ է բանջարեղենը եփել։

5. Գազար

Այս արմատային բանջարեղենը, ինչպես նեխուրը, նպաստում է ալկալային միջավայրի ձևավորմանը, ինչը, անշուշտ, օգնում է մաքրել օրգաիզմը միզաթթվի բյուրեղներից: Պետք չէ ծուլանալ ու առավոտյան գազարի հյութ պատրաստել։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 1 200 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: